1.Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում:
Ա. Քամու ժամանակ անապատում մարդիկ ոչ թե հով են զգում, այլ ավելի շոգ: Դա բացատրվում է նրանով, որ անապատում օդն ավելի տաք է, քան մարդու մարմինը: Այնտեղ արդեն ոչ թե մարմինն է օդին ջերմություն տալիս, այլ ընդհակառակը, օդն է տաքացնում երան: Այդ պատճառով էլ օդի ինչքան շատ զանգված է միավոր ժամանակում շփվում մարմնի հետ, այնքան ավելի ուժեղ շոգ է զգացվում: Ահա թե ինչու են անապատի բնակիչները տաք խալաթներ հագնում և մորթե գլխարկներ դնում:
Բ. Մի կղզում մի մարդ է ապրելիս լինում: Այս մարդն այնքան ալարկոտ է լինում, որ օրերով տեղից վեր չի կենում: Մի օր էլ նա լսում է, որ դիմացի կղզում միաչքանիներ են ապրում: Որոշում է գնալ ու նրանցից մեկին բերել իր հետ: Մտ ածում է, որ միաչքանուն ցույց տալու համար փող կվերցնի մարդկանցից ու կհարստանա: Ծուլանում է, թե մի քիչ լավ մտածի, մի օր վեր է կենում, նավակն է նստում ու թիավարում դեպի միաչքանի մարդկանց կղզին:
2.Երկրորդ պարբերության բայերը աոաջին պարբերության բայերի նման արտահայտի՛ր անցյալ ժամանակով: Տեքստի այդ հատվածի արտահայտած միտքն ինչպե՞ս փոխվեց:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին, մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:
3.Ընդգծված բայերը ներկա ժամանակով արտահայտի՛ր: Այդտեղ ո՞ր ժամանակի գործածությունն է ավելի հարմար:
1891 թ. Սիամում (Թաիլանդ) ծնվեցին աշխարհին (գոնե գիտությանը) մինչ այդ անհայտ արատով երկվորյակներ, որոնք մարմնով իրար կպած էին: Ֆիզիկական բոլորովին նույնատիպ արատը նրանց դարձրել էր անբաժանելի: Մասնագետները, թերթերը գրեցին այդ չտեսնված ու չլսված երեույթի մասին, և հիվանդությունը քաղաքի անունով էլ կոչեցին` «սիամի երկվորյակներ»: Սակայն հարցը դրանով չփակվեց: Բժշկական արտահայտությունը դարձավ նաև զանազան համեմատությունների ու փոխաբերությունների հիմքը: Ընդհանրապես, երբ հարկ եղավ նշելու երկու արարածների հար և նմանությունը, իսկույն ասացին. «Կարծես սիամի երկվորյակներ լինեն»:
4.Կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛ր, մյուս անգամ երկրորդները: Ո՞ր ձևերն են ավելի հարմար:
Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր… (հավաքեց, հավաքում է) և նրան ասաց.
Տեսնում եմ, որ ամբողջ օրը … (թռչկոտեցիր, թռչկոտում ես) ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն … (ունեցար, ունես) ո՛չ էլ տաք օջախ: Աղավնին պատասխանեց. Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ… (տեսա, տեսնում եմ), որ դու ոչխարներ … (հափշտակեցիր, հափշտակում ես) ու… (բերեցիր, բերում ես) որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ… (ունեցար, ունես), ո՛չ էլ մոտ ընկերներ: Առակը… (ցույց տվեց, ցույց է տալիս), որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ… (չաշխատեցին, չեն աշխատում), բայց երջանկության… (չհասան, չեն հասնում):
5.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:
6.Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր և ընկնում լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր: Նրան ալպինիստները գտնում էին միայն հաջորդ կիրակի:
7.Տրված պատճառական բայերն ըստ օրինակի փոփոխի՛ր (անցյալ կատարյալ ժամանակով խոնարհի՛ր) և պարզի՛ր, թե ո՛ր հիմքով է կազմվում այդ ժամանակը:
Օրինակ`
վազեցնել- վազեցրի վազեցրինք վազեցրիր վազեցրիր վազեցրեց վազեցրին
Գոհացնել, վստահեցնել, փակցնել, դարձնել:
8.Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:
Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ: Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի: Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ: Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի: Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ: Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի: Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի:
Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:
Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞վ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ:
Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:
9.Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:
Թափել, կապել, խաղացնել: