1.Ընդգծել ածականները։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- սիրուն, թանկարժեք, փոքր։
այգի-մեծ, նոր, ծաղկած։
ծաղիկ- փակված, գեղեցիկ, գարնանային։
գիրք- հաստ, բարակ, թեթև։
գորգ- մաշված, կարճ, կախված։
երկիր-հզոր, հարուստ, ուժեղ։
4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն
Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ
Սանդուղք
Ժայռափոր
Տնակ
5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
Պարզ
Մեծ, ուժեղ, խոշոր, համեստ
Բարդ
Ալեծուփ, հորդառատ, հոտավետ, մարդամոտ, ոսկեհուռ, սիրելի, հոդային
Բարդ ածանցավոր
Միջմոլորակային, առևտրական, ահեղամռունչ
6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, անիմաստ, դժգույն, ոսկեղեն, երկաթյա, համեղ:
7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել-վստահհություն, համակրել-համակրելի, բացատրել-բացատրություն, դյութել-դյութիչ, գրավել-գրավիչ, հուզել-հուզական, բարկանալ-բարկություն, վախենալ-վախկոտ, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:
8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցող-յոթգլխանի, երկու երես ունեցող-երկերեսանի, երկու փող ունեցող-երկփողանի, եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցող-բրդոտ, գույն ունեցող-գունավոր, թևեր ունեցող-թևավոր, մեծ ուժ ունեցող-հսկա, երեք տարի (ամ) տևող-եռամյա, տասը տարեկան-տասնամյա
9.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, անաղ, արևելյան, երևանյան, ընկերական, կծող, ազդեցիկ, թրթռուն, հնչյեղ, շաչոց, խոհուն, դողդոջուն: