1. Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում
Շատ կարևոր քանի որ ամեն վիտամին կատարում է մի կարևոր գործողություն։Օրինակ վիտամին A-ն անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար,իսկ եթե վիտամին A-ն պակաս է սահմանված չափից հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:
2. Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ
A վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:
B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի:
C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):՛
3. C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում մեր օրգանիզմում։
Վիտամին C-ն բարձրացնում է իմունային համակարգը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, խթանում էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյունագոյացմանը:
D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը