Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը` կյանքն է, անպատճառ,
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին»:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս … ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառային աշխատանք

1.Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ վիրավոր, մեռնել, քնքուշ, տալ, թանկ, բացել,  երբեք: վիրավոր-ողջ, մեռնել-ապրել, քնքուշ-կոպիտ, տալ-վեռցնել, թանկ-եժան, բացել-փակել։
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ բոսոր, դալկահար, թանկագին, ծաղրել, նազելի: բոսոր-դեղնին տվող կարմիր, դալկահար-գույնը գցած գունատ, թանկագին-թանկ՝ բարձր գին ունեցող ծաղրել-տե՛ս ծաղրվել նազելի-նազանք արտահայտող՝ պարունակող: 3. Տեքստից դո՛ւրս գրիր քեզ համար հինգ հետաքրքիր բառ և դրանցով կազմիր նախադասություններ:

Տեքստային աշխատանք՝

  1. Եթե դու լինեիր աղավնու փոխարեն, թևերդ կտայի՞ր աղբյուրի ոգուն: ոչ
  2. Ի՞նչն է կյանքում քեզ համար ամենակարևորը: կյանք
  3. Առակը պատմիր աղավնու անունից:
  4. Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ խտանում է հեղինակի ասելիքը:

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին: