Նապոլեոն Բոնապարտ
- Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
1800թ. հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը
1802թ. Նապոլեոն Բոնապարտը նշանակվել է կոնսուլ
1804թ. թագադրվել է կայսր՝ Նապոլեոն I անունով
1812թ. Նապոլեոնի կայսրության կործանումը սկսվել է Ռուսաստանի հետ պատերազմից
1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը
- Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:
1799թ. հեղաշրջումից հետո հանրապետությունը շարունակեց ձևականորեն գոյություն ունենալ մինչև 1804թ.:
Գալով իշխանության՝ Նապոլեոնը հայտարարեց. <<Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որոնց համար սկսվել էր: Հեղափոխությունն ավարտված է>>: Նա խոստանում էր պահպանել հեղափոխության նվաճումները և դրանք զարգացնել միայն բարենորոգումների ճանապարհով: 1804թ. անցկացվեց հանրաքվե, և Նապոլեոնը հռչակվեց <<բոլոր ֆրանսիացիների կայսր>> :
Նապոլեոնը արել է մի շարք բարեփոխումներ, որոնցից են օրինակ՝ այն, որ տասը տարվա ընթացքում հիմնվեց հարյուր խոշոր ձեռնարկություն՝ հանքահարստացման, մետաղաձուլության, զինագործության և այլն: Տնտեսության զարգացման նպատակով հիմնվեց նաև Ֆրանսիական բանկը։
- Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:
1805 թվականին նրա զորքը պատրաստվում է ներխուժել Անգլիա։ Բայց նրանք չհասցրեցին ներխուժել, որովհեև անգլիական ծովակալը ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը։ 1805 թվականին պարտության մատնեցին ավստրիական և ռուսական զորքերին։ Հաջորդ տարի պարտության մատնելով Պրուսիային, նրանք մտան Բեռլին, Լեհաստան և պարտության մատնեցին ռուսական զորքերին։ 1807 թվականին կնքվեց Տիլզիտի հաշտության պայմանագիրը։ 1808թվականի ֆրանսիական բանակը ներխուժեց Իսպանիա, որտեղ նրանց սպասվում էր ուժեղ պաշտպանություն։ Հետո նրանք պարտության մատնեցին ավստիացիներին և գրավեցին Վիեննան։
- Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:
Կարծում եմ, որ Նապոլեոնի ձախողման պատճառը նրա համառությունն էր, քանի որ նա ուզում էր անկուշտի նման ամեն բան իրենը դարձնել: Նա մտածում էր, որ եթե հասել է փառքի գագաթնակետին ուրեմն կկարողանա հաղթել նաև Ռուսատանին, բայց այդպես մտածելը սխալ է, որովհետև միշտ չէ, որ դիմացինդ քեզնից թույլ է։ Նա միայն ուզում էր մեծացնել Ֆրանսիան։
- Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:
Իմ կարծիքով նա ընկած էր փառքի հետևից։ Նա չէր մտածում ոչ մի բանի մասին։ Հնարավոր է, որ նա լավ մարդ է եղել, բայց ես իր մտքերը կարդալով հասկացա, որ նա ուզում է հասնել փառքին։ Նրա բոլոր մտքերը փառքի, հաղթանակի, զորքերի մասին են։
- Տեսաֆիլմը դիտելուց հետո գրել ամենատպավորիչ հատվածը, նոր տեղեկությունները: «Նապոլեոն Բոնապարտ»